կարևոր
652 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 20:37

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը աջակցության տեսաուղերձներ է ստացել աշխարհասփյուռ երիտասարդական միություններից

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը աջակցության տեսաուղերձներ է ստացել աշխարհասփյուռ երիտասարդական միություններից

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը աջակցության տեսաուղերձներ է ստացել ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական և ուսանողական միություններից՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զինված կազմավորումների կողմից սանձազերծված պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը համախմբում է ՀՅԴ երիտասարդական ընտանիքն Արցախում և հատկապես պատերազմից հետո իր ողջ ներուժն օգտագործում է Արցախի զարգացման համար:

Արցախ-Հայաստան-Սփյուռք. ահա այն հզոր ուժը, որ կարող է իր միասնականությամբ չեզոքացնել մեր հայրենիքին սպառնացող բոլոր վտանգները: