կարևոր
1933 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-30 18:28

Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատված կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վաղը պետք է այցելեր Ազգային ժողով և հանդիպեր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։

Հանդիպումը, սակայն, չի կայանա: Իշխան Սաղաթելյանն առաջիկա օրերին գտնվելու է ինքնամեկուսացման մեջ։