կարևոր
676 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-30 16:12

Հայ երկու մարզիկ՝ մեկ հարթակում. Հայաստանը նվաճել է ոսկի

Հայ երկու մարզիկ՝ մեկ հարթակում. Հայաստանը նվաճել է ոսկի

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցումները ավարտել են Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի տղաները:

Հայաստանը ներկայացնող Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը առաջին վարժության արդյունքներով նվաճել են փոքր ոսկե և արծաթե մեդալներ:

Երկամարտի 330 կգ (153+177) արդյունքով Կարեն Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ 328 կգ (148+180) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:

Սուրեն Գրիգորյանը նաև փոքր արծաթ նվաճեց հրում վարժությունում: