Այսօր` սեպտեմբերի 30-ին, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո մեկնեց Հայաստանի ազատ ըմբշամարտի թիմը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և ավագ մարզիչ Էդգար Ենոքյանը հավաքականի կազմում ընդգրկել են Արսեն Հարությունյանին (61 կգ), Վազգեն Թևանյանին (65 կգ), Արման Անդրիասյանին (70 կգ) և Արման Ավագյանին (79 կգ):
Տղաները հանդես կգան հոկտեմբերի 2-ին սկսվող աշխարհի առաջնությունում:
Մասնագետները նշում են, որ մերոնց ընդհանուր մարզավիճակը լավ է և նրանք մրցագորգ կելնեն հաջողության հասնելու, մրցանակակիր դառնալու նպատակով»: