կարևոր
616 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-30 15:31

Երևանում թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա

Երևանում թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա

Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա։ Այս մասին իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանը:

Նա հայտնել է, որ 3 անչափահաս երեխա ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման: