կարևոր
712 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-30 12:46

Եթե կառավարությունը փոփոխություն չանի առաջիկա 15 օրվա ընթացքում, այլ քայլերի կդիմենք. Սարգիս Կարապետյան

Եթե կառավարությունը փոփոխություն չանի առաջիկա 15 օրվա ընթացքում, այլ քայլերի կդիմենք. Սարգիս Կարապետյան

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն քիչ առաջ դադարեցրեց ակցիան կառավարության շենքի դիմաց։

Մոտ մեկ ժամ շարունակ պահանջում էին հանդիպել ՀՀ Առողջապահության նախարարի հետ։ Մասնակիցները պատրաստվում էին նախարարին ներկայացնել քաղաքացիների բողոքները՝ կապված ամսական երկու անգամ ՊՇՌ թեստավորման հետ։ Նրանք պնդում էին, որ թեստի ինքնարժեքը 2000 դրամ է և կառավարությունը կարող է միջոցներ գտնել՝ փոխհատուցում տրամադրելու համար։

Ակցիայի մասնակիցները տեղեկացան, որ նախարարը կառավարության նիստին չի մասնակցում, և նրանք կփորձեն այլ ճանապարհով հանդիպել Անահիտ Ավանեսյանի հետ:

«Կառավարությունը պետք է վերանայի որոշումը, թեստավորումը չպետք է լինի վճարովի, իսկ եթե կառավարությունը փոփոխություն չանի առաջիկա 15 օրվա ընթացքում, կորոշեն, թե հետագայում ինչ քայլեր են անելու»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում թեստավորման և պատվաստման հետ կապված: