11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Իրանա-ադրբեջանական սահմանի մոտ վերջին զորավարժություններից հետո, ինչն առաջացրել է Իլհամ Ալիեւի զարմանքն ու դժգոհությունը, Իրանն անդադար շարունակում է աննախադեպ մեծ քանակի զինտեխնիկա կուտակել Ադրբեջանի ու արդեն նաեւ Նախիջեւանին հարակից սահմանին:
«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին իր էջում իրանական զինտեխնիկայի տեղաշարժից նոր կադրեր է հրապարակել ու գրել, որ Իրանը գեոպոլիտիկ ու առկա սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժում:
Իսկ Իրանի կարմիր գծի հատումը, նրա խոսքով, կբերի ծանր հետեւանքների:
«Հաղթանակից հարբած Բաքվի դիկտատորը ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների հետ»,-գրել է Պույա Հոսեյնին: