կարևոր
412 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 11:55

Այսօր մրցահարթակ դուրս կգա 4 հայ ծանրորդ

Այսօր մրցահարթակ դուրս կգա 4 հայ ծանրորդ

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Այսօր մրցահարթակ դուրս կգա 4 հայ ծանրորդ: Նախ Մ20 տարեկան տղաների 81 կգ քաշայինների կարգում պայքարի կներգրավվեն Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը:

Ավելի ուշ Մ20 տարեկան տղաների 89 կգ քաշայինների կարգում մրցահարթակ դուրս կգա Գևորգ Ղահրամանյանը և օրվա վերջում Մ20 տարեկան աղջիկների 81 կգ քաշայինների մրցապայքարում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը: