կարևոր
331 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 11:24

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

Արցախում սեպտեմբերի 29-ին կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13180 քաղաքացու հետազոտություն, որից 1149-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։