կարևոր
457 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-30 11:05

Հայաստանում կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք

Հայաստանում կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք

Սեպտեմբերի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք: Ունենք 650 առողջացած, 20 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1209 է: