կարևոր
394 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 10:45

Արոնյանը պահպանել է 3-րդ տեղը Champions Chess Tour-ում

Արոնյանը պահպանել է 3-րդ տեղը Champions Chess Tour-ում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի 5-րդ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվել է ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին։

5 տուրից հետո Արոնյանը 16,5 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը հավաքել է 26 միավոր, երկրորդ տեղում է ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոն, որն ունի 23 միավոր:

10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում կխաղան չորս արագ պարտիաներից բաղկացած խաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է թայ-բրեյքում։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: