կարևոր
550 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 10:25

Եվրամիությունը կքննարկի Վրաստանի համար առանց վիզայի մուտքի ռեժիմը վերացնելու հարցը

Եվրամիությունը կքննարկի Վրաստանի համար առանց վիզայի մուտքի ռեժիմը վերացնելու հարցը

Եվրամիության անդամ երկրները հոկտեմբերի 13-ին կքննարկեն Վրաստանի համար վիզայի մուտքի ռեժիմի հարցը: Այս հարցն առաջ է քաշվել, երբ Վրաստանից ապաստան ստանալու անհիմն պահանջն աճել է 51 տոկոսով։  Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

EUobserver- ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին հրապարակված ԵՄ ներքին զեկույցի բովանդակության համաձայն՝ Գերմանիան դժգոհություն է հայտնել Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև խնդրահարույց երկրների առաջին տասնյակում նշել է Ալբանիան և Սերբիան։

Զեկույցում նշվում է, որ երեք ամսվա ընթացքում Վրաստանից ապաստան հայցողների թիվն աճել է 51 տոկոսով՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Չեխիան նույնպես պնդել է, որ ապաստան տրամադրելու անհիմն պահանջարկը մեծ է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից։ Ֆրանսիան դժգոհություն է հայտնել Վրաստանից և Ալբանիայից: 

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար ԵՄ-ն առանց վիզայի կարճատև մուտքի ռեժիմը թույլ տվեց 2017-ին։