կարևոր
328 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 09:09

Այսօր սեպտեմբերի 30-ն է․ 1934 թ. այս օրը ծնվել է հայ ճանաչված կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը

Այսօր սեպտեմբերի 30-ն է․ 1934 թ. այս օրը ծնվել է հայ ճանաչված կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը

Սեպտեմբերի 30-ը տարվա 273-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 92 օր։

  • 1791 թ. - տեղի ունեցավ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։
  • 1915 թ. - Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվեցին հայկական թաղամասի վրա և մոտ 400 զոհ տալով՝ նահանջեցին։
  • 1919 թ. - ծնվել է Գևորգ Էմինը, հայ նշանավոր գրող, բանաստեղծ (մահ. 1998 թ.)։
  • 1930 թ. - ծնվել է Սվետլանա Գրիգորյանը, թատրոնի հայ ճանաչված դերասանուհի (մահ. 2004 թ.)։
  • 1934 թ. - ծնվել է Հենրիկ Մալյանը, հայ ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ (մահ. 1988 թ.)։
  • 1975 թ. - հայտնաբերվեց Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։
  • 1985 թ. - մահացել է Բենիամին Մարգարյանը, հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ (ծն. 1913 թ.)։
  • 1991 թ. - սկսած նշվում է թարգմանչի միջազգային օրը։
  • 2005 թ. - դանիական թերթերից մեկում տպագրվեց իսլամ կրոնի հիմնադիր Մուհամմադի ծաղրանկարներ, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց մահմեդական աշխարհում։