կարևոր
472 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-29 21:44

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակչում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակչում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ

Իսպանիայում ավարտվել է շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության խմբային փուլը: Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Ա խմբում, որտեղ գրավել է 3-րդ տեղը և պայքար շարունակելու է 1/4 եզրափակչում:

Ա խմբից 1/4 եզրափակիչ դուրս են եկել նաև Ռուսաստանի, Հնդկաստանի և Ադրբեջանի հավաքականները, իսկ Ֆրանսիայի և Իսպանիայի ընտրանիները դուրս մնացին պայքարից: 

1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ: