կարևոր
268 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-29 21:21

Հացավան գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Հացավան գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17:24-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 20։02-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: