կարևոր
619 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 19:50

Շվեդիան չեղարկում է կորոնավիրուսային գրեթե բոլոր սահմանափակումները

Շվեդիան չեղարկում է կորոնավիրուսային գրեթե բոլոր սահմանափակումները

Շվեդիայում սեպտեմբերի 29-ից չեղարկում են գրեթե բոլոր այն սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Մասնավորապես այժմ կարելի է առանց սահմանափակումների այցելել սրճարաններ, ռեստորաններ եւ հանրային միջոցառումներ: Չեղարկվում է նաև հանրային հաստատություններում սեղանների միջեւ հեռավորության պահպանումը, բարերում եւ ռեստորաններում այցելուների քանակության սահմանափակումը:

Ավելի վաղ անհրաժեշտ էր, որպեսզի հաստատություններում մարդկանց խմբերը միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանեին: Բացի դրանից, հաստատությունում թույլատրվել է գտնվել ոչ ավելի, քան ութ մարդ:

Նաեւ չեղարկվել են միջոցառումների, այդ թվում՝ համերգներ, խոշոր սպորտային իրադարձություններին այցելելու սահմանափակումները: Այժմ միջոցառման գնալու համար հարկավոր չէ ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք կամ COVID-19-ի դեմ պատվաստման ապացույց: