կարևոր
367 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 18:46

44-օրյա պատերազմ․ օր երրորդ, զոհերի թիվն ավելացավ եւս 25-ով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

44-օրյա հերոսականություն, ողբերգականություն, հարազատ կորցնելու ցավ, կսկիծ։ Ամեն մեկը մյուսով ապրելու մթնոլորտում իրեն գերագույն հրամանատար հռչակած Փաշինյանը ամեն րոպե չդադարող ելույթներ եւ մարտակոչեր էր անում: Սակայն կապիտուլացիոն պայմանագրի ստորագրումից հետո, հանուն հայրենիքի կյանքը զոհող Նիկոլ Փաշինյանին այլ բան չէր մնում քան արդարանալը։

Այդ ժամանակ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը շարունակ տեսանյութեր էր հրապարակում առաջնագծից: Իսկ Արծրուն Հովհաննիսյանը հանդես էր գալիս ամենօրյա ասուլիսներով:

Արծրուն Հովհաննիսյանից հետ չէր մնում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. ըստ նրա՝ «հակառակորդը խուճապի եզրին էր, քանի որ սկսել էր թուրքական անօդաչուներով հարվածել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերին»:

Իսկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահ էր, որ «այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, եւ վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու»:

Պատերազմի երրորդ օրը միջազգային երկրները մեկը մյուսի հետեւից սկսեցին Ադրբեջանին զսպվածության կոչեր անել:

«Ռազմական աջակցության վերաբերյալ ցանկացած հայտարարությունը յուղ է լցնում կրակի վրա»,- նշել էր պաշտոնական Մոսկվան:

Այս ամենի ֆոնին՝ պատերազմի երրորդ օրը զոհերի թիվն ավելացավ եւս 25-ով: Երկու օրվա ընթաացքում ընդհանուր զոհերի թիվը հասավ 83-ի:

Զառա Սահակյանն է մանրամասնում։