կարևոր
616 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-29 18:30

Ջրականից հայտնաբերվել է ևս 4 դի

Ջրականից հայտնաբերվել է ևս 4 դի

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված մինչ օրս անհետ կորած համարվող ևս 4 հայ զինծառայողի դի: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1677 դի։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։