կարևոր
499 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 18:18

ՄԻՊ-ում մշակվել է ՔԿՀ-ների միջին բուժանձնակազմի համար առողջապահությանն առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ ձեռնարկ

ՄԻՊ-ում մշակվել է ՔԿՀ-ների միջին բուժանձնակազմի համար առողջապահությանն առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ ձեռնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի կողմից մշակվել է ՔԿՀ-ներում առողջապահությանն առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ վերապատրաստման ձեռնարկ միջին բուժանձնակազմի համար։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ բժիշկ Լաուրա Գասպարյանի կողմից մշակվել է վերապատրաստման ձեռնարկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի համար քրեակատարողական հիմնարկներում առողջապահության առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ:

Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում։

Ձեռնարկում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց սննդից հրաժարվելու դեպքերի վարմանը, հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, բժշկական էթիկային և պացիենտների խնամքին:

Ձեռնարկը ներառում է նաև երկօրյա վերապատրաստումների անցկացման մեթոդաբանություն և օրակարգ, որով նախատեսվում է առաջիկայում իրականացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի վերապատրաստում»։