կարևոր
223 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-29 17:41

Ավտովթար՝ Երևանում. Nissan Bluebird-ը բախվել է երկաթյա էլեկտրասյանը

Ավտովթար՝ Երևանում. Nissan Bluebird-ը բախվել է երկաթյա էլեկտրասյանը

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի անչափահաս ուղևորը քաղաքացիների և վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: