կարևոր
232 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-29 17:25

Միլենա Խաչատրյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, մրցումները շարունակվում են

Միլենա Խաչատրյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, մրցումները շարունակվում են

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանի Եվրոպայի առաջնությունը:

Այս պահին ընթանում է Մ20 տարեկան 76 կգ քաշային աղջիկների մրցապայքարը: Մարզուհիները ավարտել են ելույթները պոկում վարժությունում, որտեղ բավականին հաջող է հանդես եկել Միլենա Խաչատրյանը: Միլենան արդյունավետ է իրացրել իր բոլոր մոտեցումները (91կգ, 95կգ, 99կգ) և նվաճել փոքր բրոնզե մեդալ:

Մի քանի րոպեից կշարունակվեն մրցումները արդեն հրում վարժությունում: