08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի թիվը նվազել է 10%-ով: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի շաբաթական զեկույցում:
Փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերի 20-ից սեպտեմբերի 26-ը գրանցվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 3.3 միլիոն նոր դեպք և հիվանդությունից մահացածների ավելի քան 55.000 դեպք: Դրանց մեծամասնությունն արձանագրվել են Մերձավոր Արևելքում (17%), Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում (15%), Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (14%):
ԱՀԿ-ն նաև նախազգուշացրել է ձմռանը դեպքերի հավանական աճի մասին: