կարևոր
250 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 16:55

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2101»-ը

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2101»-ը

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Համբարձում Ա-ի վարած Mercedes մակնիշի և 84-ամյա Գեղամ Ե-ի վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Գեղամ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 204 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: