կարևոր
1534 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 22:02

Մեկնարկել են ճամբարային հավաքներ. ՀՀ ՊՆ

Մեկնարկել են ճամբարային հավաքներ. ՀՀ ՊՆ

Ճամբարային հավաքներ մեկնարկելու վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել:

«Սեպտեմբերի 29-ից N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են ճամբարային հավաքներ։

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ճշգրտվել են ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, փոխգործակցության կազմակերպման կարգը: Զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ»։