Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 929-ով։ Մահացել է 33 մարդ։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 1 914 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 582 805։ Մահացել է 8 917 մարդ։
Մեկ օրում կատարվել է 32 522 թեստ, այդ թվում 18 251՝ հակագեն եւ 14 271՝ ՊՇՌ թեստ։
Վարակման ցուցանիշը. մեկ օրում՝ 5,93, վերջին 14 օրում՝ 6,16, վերջին յոթ օրում՝ 5,82 տոկոս։
Այս ընթացքում կատարվել է 1 774 769 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 12 469։
Ներկա պահին կարանտինի մեջ է 45 մարդ, հիվանդանոցներում՝ 4 278, քովիդ-հյուրանոցներում՝ 726 մարդ։