կարևոր
280 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 13:41

Այսօր մրցահարթակ դուրս կգա 4 հայ ծանրորդ

Այսօր մրցահարթակ դուրս կգա 4 հայ ծանրորդ

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Այսօր մրցահարթակ դուրս կգա 4 հայ ծանրորդ:

Սեպտեմբերի 29-ին մինչեւ 20 տարեկանի կանանց մրցաշարի 76 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա 19-ամյա Միլենա Խաչատրյանը: Այս քաշային կարգում երկամարտի ոսկե մեդալը կվիճարկվի 8 մասնակցի միջեւ: Միլենա Խաչատրյանի նախնական հայտը 215 կգ է: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս առաջնությանը մասնակցում է 18 ծանրորդով:

Նրանցից երկուսը՝ Գառնիկ Չոլակյանը և Գոռ Սահակյանը, արդեն մասնակցել են առաջնությանը և դարձել չեմպիոն: