կարևոր
433 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 11:44

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

Արցախում սեպտեմբերի 28-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Դժբախտաբար ունենք մեկ մահվան դեպք։Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն։