կարևոր
289 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-29 11:37

Ի՞նչ նպատակ ունեին մամուլի սահմանափակումները պատերազմի օրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին կառավարության որոշմամբ երկրում հայտարարվեց ռազմական դրություն: Այն սահմանափակումներ մտցրեց նաեւ տեղեկատվական ոլորտում:

Մասնավորապես կառավարության որոշման հավելվածում նշված էր, որ հրապարակումները պետք է լինեն բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով եւ արգելվում է մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների եւ վնասների վերաբերյալ հրապարակումներ տարածելը:

Կառավարության հոկտեմբերի 8-ի որոշմամբ սահմանափակվել էր խոսքի ազատությունը, պետական, անգամ տեղական ինքնակառավարման մարմիններին քննադատելը:

Տուգանք է սահմանվել 700 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամի չափով:  Այսպիսով տեղեկատվությունը գալիս էր միայն պաշտոնական գերատեսչությունից կամ նրանց ներկայացուցիչների անձնական էջերի միջոցով:

Արդյոք այս սահմանափակումների նպատակը տեղեկատվական խաբկանք ստեղծելը չէր: Ըստ Սեւակ Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանը, քանի որ եղել է լրագրող, խմբագիր եւ մարդ, ում հաջողվել է լրատվամիջոցների եւ սոցիալական կայքի միջոցով հեղափոխություն անել, շատ լավ գիտի դրանց ազդեցությունը, ինչն էլ վախեցնում է իրեն:

Հիշեցնենք, որ մինչեւ այսօր էլ շարունակվում են սահմանափակումները մամուլի նկատմամբ, ինչպես նաեւ Ազգային ժողովում  սահմանափակված է լրագրողների ազատ տեղաշարժը:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: