կարևոր
1918 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-29 10:28

Շղթայական ավտովթար Երևանում. «Շանթ» ռեստորանի մոտ բախվել են մի քանի ավտոմեքենաներ

Շղթայական ավտովթար Երևանում. «Շանթ» ռեստորանի մոտ բախվել են մի քանի ավտոմեքենաներ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Հասրաթյան փողոցում՝ « Շանթ»  ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել է 4 ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և  վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: