կարևոր
484 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-29 10:18

ՊՆ-ում քննարկվում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը նախարարությանը միացնելու հարցը. «Ժողովուրդ»

ՊՆ-ում քննարկվում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը նախարարությանը միացնելու հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը և Պաշտպանության նախարարությունը միացնեն իրար:

ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է: ՊՆ-ում կարծիք է հնչել, որ Ռազմական ոստիկանությունը և քննչական մարմինները բավական են զորմասերում ստուգումներ անելու համար, և այս վարչությունը ավելորդ է իր գործառույթներով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։