կարևոր
1153 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-29 09:30

Մոլդովական «Շերիֆը» Մադրիդում հաղթել է «Ռեալին»

Մոլդովական «Շերիֆը» Մադրիդում հաղթել է «Ռեալին»

Մադրիդում արքայական ակումբը՝ «Ռեալը», սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է մոլդովական «Շերիֆին»:

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել են հյուրերը՝ Ժասուր Յախշիբոևի գլխով հարվածից հետո: 65-րդ րոպեին Կարիմ Բենզեման 11-մետրանոց հարվածով հավասարեցրել է հաշիվը:

72-րդ րոպեին «Շերիֆի» ֆուտբոլիստ Բրունոյի խփած գոլից հետո, մրցավարը դիմել է VAR համակարգի օգնությանը և արձանագրել է խաղից դուրս վիճակ: Ի դեպ, Բենզեմայի 11 մետրանոցը ևս նշանակվել է, երբ մրցավարը օգտվել է VAR համակարգից: Այդուհանդերձ, մոլդովական թիմի ֆուտբոլիստները խփել են հաղթական գնդակը. 90-րդ րոպեին «Շերիֆի» լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Սեբաստյան Տիլն է դա արել:

Երկու տուրից հետո «Շերիֆը» 6 միավորով միանձնյա գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 3 միավորով երկրորդն է: Դոնեցկի «Շախտորն» ու Միլանի «Ինտերն» ունեն մեկական միավոր: