կարևոր
367 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 09:10

Այսօր սեպտեմբերի 29-ն է․ 1571 թ. այս օրը ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի գեղանկարիչ Կարավաջոն

Այսօր սեպտեմբերի 29-ն է․ 1571 թ. այս օրը ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի գեղանկարիչ Կարավաջոն

Սեպտեմբերի 29-ը տարվա 272-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 93 օր։

1571 թ. - ծնվել է Կարավաջոն, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ (մահ. 1610 թ.):

 1901 թ. - ծնվել է Էնրիկո Ֆերմին, իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս (մահ. 1954 թ.)։

1911 թ. - սկսվեց իտալա-թուրքական պատերազմը։

1929 թ. - մահացել է Հովհաննես Հովհաննիսյանը, հայ բանաստեղծ (ծն. 1864 թ.)։

1936 թ. - ծնվել է Սիլվիո Բերլուսկոնին, իտալացի ճանաչված գործարար, քաղաքական գործիչ։

1951 թ. - մահացել է Հայկ Գյուլիքևխյանը, հայ գրականագետ, փիլիսոփա (ծն. 1886 թ.)։

1954 թ. - Փարիզում ստեղծվեց միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը։

1957 թ. - Չելյաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի ունեցավ ատոմային վթար։

1976 թ. - ծնվել է Անդրեյ Շևչենկոն, ուկրաինացի ճանաչված ֆուտբոլիստ։