կարևոր
358 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-28 22:49

Վիվա-ՄՏՍ-ն իրականացրել է «Azure Stack» ամպային պլատֆորմի կոմերցիոն գործարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ն իրականացրել է «Azure Stack» ամպային պլատֆորմի կոմերցիոն գործարկում: Սա ամպային այս պլատֆորմի առաջին ներդրումն է ոչ միայն Հայաստանում, այլեւ Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում:

Վիվա-ՄՏՍ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որ համագործակցելով Microsoft-ի հետ, իր բիզնես-հաճախորդներին առաջարկում է նմանատիպ ամպային
ծառայություններ տվյալների մշակման իր սեփական կենտրոններից:

«Azure Stack»-ը, տեղակայված է Վիվա-ՄՏՍ-ի ամպային պլատֆորմի վրա,նաեւ նպաստում է ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերի օպտիմալացմանը՝ վերացնելով կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտությունն ու օպտիմալացնելով գործառնական ծախսերը, ինչը միտված է ՏՏ գործընթացների արդյունավետությունը բարձրացնելուն եւ զարգացման հեռանկարներ ստեղծելուն. հաճախորդներն էլ կվճարեն միայն օգտագործված ծավալի համար:

Այս ամպային պլատֆորմի՝ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած առաջարկից օգտվող ընկերությունը հնարավորություն ունի նվազեցնել սեփական լուծումների մշակման ծախսերը, ինչպես նաեւ արագացնել ապրանքատեսակների գործարկումը միջազգային շուկաներում: Բիզնես-հաճախորդները կարող են ստեղծել ժամանակակից հիբրիդային հավելվածներ՝ միաժամանակ օգտագործելով Վիվա-ՄՏՍ-ի՝ տվյալների լոկալ վերամշակման
կենտրոնների եւ Microsoft-ի գլոբալ ենթակառուցվածքի հնարավորությունները:

Հաճախորդները հնարավորություն ունեն ընտրելու, թե որտեղ պահպանել տվյալները, ինչպես նաեւ գործարկել վիրտուալ մեքենաներ` իրենց սեփական, թե գործընկեր ընկերության տվյալների կենտրոններում, լինի դա Հայաստանում, թե աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղակայված տվյալների կենտրոններում, որտեղ «Microsoft Azure»-ը ներկայացված է: Այն ներառում է բիզնես-լուծումների համապարփակ գործիքակազմ՝ հասանելի ցանկացած վայրից եւ ցանկացած ժամանակ՝ համացանցի միջոցով: