կարևոր
790 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-28 22:13

Քաղաքացին պետք է որոշի՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ․ բողոքի ակցիա՝ Առողջապահության նախարարության դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդդիմանալու պատճառն Առողջապահության նախարարի որոշումն է, որի համաձայն հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատող քաղաքացիները կամ պետք է պատվաստվեն, կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն: Քաղաքացիները նախարարության դիմաց են պահանջով, որ այս հրամանը անվավեր ճանաչվի:

Ցանկացած պատվաստանյութ անցնում է փորձարկումներ, որը տեւում է 3-5 տարի եւ միայն դրանից հետո է միայն թույլատրվում այն կիրառել մարդկանց շրջանում: Նշում է ակցիայի մասնակիցներից մեկը, որը բժիշկ է:

«Ինձ զարմացում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մեկ տարի էլ ստուգումներ չեն անցել, կիրառվում են մարդկանց շրջանում: Ցանկացած բժշկական համալսարանի ուսանողին հայտնի է, որ բնական իմունիտետն ավելի ուժեղ է, քան արհեստական, որը ձեռք է բերվում պատվաստման հետեւանքով: Ինչո՞ւ բնական իմունիտետը հաշվի չի առնվում, ինչո՞ւ մարդկանց, որոնք ունեն բարձր հակամարմիններ, ստիպում են պատվաստվել:

Ինչպե՞ս է ստացվում, որ մինչեւ վերջերս 15-20 000 արժողությամբ ՊՇՌ թեստը կախարդական ձեւով դարձավ 7-8 000 դրամ: Փաստորեն, նշանակում է, որ Առողջապահության նախարարությունում այսքան ժամանակ եղել են գերշահույթ հետապնդողներ ու անպատիժ են մնացել: Ո՞ւմ գրպանն են մտել այդ փողերը»:

Մասնակիցներից մի քանիսին ոստիկանությունը բերման է ենթարկել:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։