կարևոր
358 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-28 21:51

ՀՅԴ կամավորները պատերազմից ժամեր անց իրենց վստահված դիրքերում էին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի լուրն առնելուց հաշված ժամեր անց արդեն Դաշնակցության Շուշիի առանձնակի գումարտակի հենքի վրա ձեւավորված 500 հոգուց կազմված «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության պահեստազորայինները կազմ պատրաստ կանգնած էին, կատարելու պաշտպանության նախարարության բոլոր հրահանգները։

Սեպտեմբերի 27-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ նրանց հավաքը ոգեւորեց շատերին, եղան հարյուրավոր նոր դիմողներ։ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանի խոսքը մարտակոչ էր՝ մի կողմ են դնում ներքաղաքական բոլոր տարաձայնություններն ու դեպի առաջնագիծ։

Մեկնողներից շատերը մասնակցել էին նաեւ արցախյան նախորդ երկու պատերազմներին: Հայրենիքը նրանց համար մեծագույն արժեք է, իսկ այն պաշտպանելը՝ պատիվ:

Դաշնակցական կամավորները Արցախում առաջին իսկ վայրկյանից արդեն առաջագծում էին, իրենց վստահված հատվածում։
Հայրենասիրությունը աղջիկ եւ տղա չի ճանաչում,- անկեղծացել էր բժշկուհի Գայանեն, ով դաշնակցական կամավորների շարքում էր:

Ողջ պատերազմի ընթացքում ավելանում էին նորանոր վաշտեր, իսկ դաշնակցության կազմավորները իրենց վսհատված դիրքերը թողեցին արդեն նոյեմբերի 23-ին, երբ արդեն նոր հերթափոխ էր եկել։
Կամավորներից շատերն այդպես էլ հետ չեկան: Արցախյան երրորդ պատերազմը նրանց համար եղավ վերջինը:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։