կարևոր
1414 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-28 21:22

Ավտովթար Արագածոտնի մարզում.իրար են բախվել «Nissan»- և «ВАЗ 21723» մակնիշի ավտոմեքենաները

Ավտովթար Արագածոտնի մարզում.իրար են բախվել «Nissan»- և «ВАЗ 21723» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են 71-ամյա Մկրտիչ Մ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արամ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են պատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: