Կատալոնիայի Սիտժես քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Հնդկաստանի թիմին։
A խմբում ընդգրկված Հայաստանի եւ Հնդկաստանի դիմակայությունն ավարտվեց 1,5։2,5 հաշվով։ Հայաստանի թիմից հաղթանակ տարավ Լիլիթ Մկրտչյանը, էլինա Դանիելյանը խաղաց ոչ ոքի, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։
Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա նաեւ չորրորդ տուրը։ Հայ շախմատիստուհիները կմրցեն Իսպանիայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ առաջին օրը տեղի ունեցած երկու տուրում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի հավաքականին եւ 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Ադրբեջանի թիմի հետ։
A խմբում ընդգրկված է նաեւ Ռուսաստանի թիմը։
Խմբերում առաջին չորս տեղը գրաված թիմերը դուրս կգան 1/4 եզրափակիչ։