կարևոր
1360 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-28 20:09

«Հայաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտեցին հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովն» արտահերթ նիստ էր գումարել, որ 5-րդ անգամ փորձեն նախագահի տեղակալ ընտրել: Նաեւ հստակեցնել՝  հանձաժողովի նախագահի բացակայության դեպքում՝ ով է նրան փոխարինելու: 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն առաջարկեց խորհրդարան հրավիրել պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին՝ հասկանալու համար ունենք արդյոք զինված ուժերի բերափոխումների հայեցակարգ, որպեսզի քննարկեն նաեւ Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետին առաջադրված մեղադրանքները.  տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ու շուկայականից էականորեն բարձր արժեքով հրթիռների ենթադրյալ ձեռքբերման մանրամասները: 

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուն էլ ներկայացրեց «Հայաստան» խմբակցության օրակարգը. ստեղծել ենթահանձնաժողով՝ քննելու, թե ինչու է մերժվել հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու Ռուաստանի առաջարկը:  

Մասնագիտական հանձաժողովի ընդդիմադիր փոխնախագահ ունենալու մասին Դոնթի բանաձեւի պահանջը իրենց համար հարկադրանք չեն համարում իշխանական պատգամավորները: Թեեւ Անդրանիկ Քոչարյանը հույս ուներ, որ փակուղուց ելքը գտնելու են, բայց այս անգամ էլ չհաջողվեց: 

Գեղամ Մանուկյանը հրաժարվեց ներկայացնել իրենց թեկնածուին ու հեռացավ դահլիճից, նրան հետեւեց նաեւ թեկնածուն՝ Արթուր Ղազինյանը: 
Քաղաքացիական պայմանագիրն էլ իր հերթին դժգոհեց, որ ընդդիմությունը բոյկոտում է նիստերը, կարեւոր նախագծեր չի բերում: 

Նիստին ներկա իշխանական պատգամավորների դեմ ձայներով Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց:

Իշխող խմբակցությունը որոշել է ընդդիմությանը մեկ ամիս ժամանակ տալ, եթե այդ ընթացքում Ղազինյանը չընտրվի, իրենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան, որով  նույն թեկնածուի  երկու անգամ չընտրվելուց հետո իրավասու խմբակցությունը պետք է առաջադրի այլ թեկնածու: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։