15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, օրերս Նյու Յորքում կայացած հանդիպման արդյունքում, Բաքվի եւ Երեւանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Որքան ես եմ հասկանում, նրանք համաձայնեցրել են տարածաշրջան իրենց այցերի վերսկսումը՝ տեղում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ զրուցելու համար: Նաեւ Ստեփանակերտում են հանդիպումներ նախատեսված»,- Վիետնամի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը տարածաշրջանում կայունության հաստատումն է:
«Այն պահպանվում է եւ ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է, որպեսզի չլինեն բռնի գործողություններ: Փոքր միջադեպերը, որոնք սկզբնական փուլում էին տեղի ունենում, արագ լուծվեցին: Եւս մեկ անգամ ընդգծեմ, որ իրավիճակն այնտեղ կայուն է, թեպետ, խնդիրները քիչ չեն»,- ասել է Լավրովը՝ կարեւոր համարելով, որ հայերի ու ադրբեջանցիների միջեւ վստահության մթնոլորտ հաստատվի, լուծվի փախստականների վերադարձի հարցը եւ կենցաղային այլ խնդիրներ:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ այս փուլում հավակնոտ այլ ծրագրեր կազմել պետք չէ: