կարևոր
544 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-28 16:47

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան նոր առավելագույն ցուցանիշը

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան նոր առավելագույն ցուցանիշը

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ից մահացել է 852 հիվանդ. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի ողջ ժամանակաշրջանում:

Մասնավորապես Մոսկվայում մահացել է 63 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 58, Սվերդլովսկի մարզում՝ 40:

Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 205 հազար 531 մարդ:

COVID-19-ի նոր դեպքերի թիվը կազմել է 21 հազար 559, ախտահարվածների 7,9 տոկոսի մոտ ախտանշաններ չկան:

Համավարակի ողջ ընթացում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 7 միլիոն 464 հազար 708 մարդ, 6 միլիոն 635 հազար 485-ն ապաքինվել են: Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում է 231,7 միլիոն ախտահարված, իսկ Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով՝ նրանց թիվն արդեն գերազանցել է 232,3 միլիոնը. 4,7 միլիոն հիվանդի հաջողվել Է փրկել: