կարևոր
379 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-28 15:35

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ

Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ:

Հաղթանակներ տարան Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին։

Մեր խմբի մյուս խաղերում Ռուսաստանի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն (3,5-0,5), Հնդկաստանի հավաքականը՝ Իսպանիայի (2,5-1,5):

2-րդ տուրից հետո Ռուսաստանը 4 միավորով առաջատարն է մեր խմբում, որին հաջորդում են Հայաստանի և Հնդկաստանի հավաքականները (3 միավոր)։