կարևոր
2122 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-28 12:23

Պատվաստանյութերը, որոնք մեկ տարի էլ ստուգումներ չեն անցել, արդեն կիրառվում են մարդկանց շրջանում. բժիշկ

Պատվաստանյութերը, որոնք մեկ տարի էլ ստուգումներ չեն անցել, արդեն կիրառվում են մարդկանց շրջանում. բժիշկ

Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիան շարունակվում է: Մասնակիցները Առողջապահության նախարարից պահանջում են անվավեր ճանաչել հրամանը, այն է՝ հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն: 

«Ցանկացած պատվաստանյութ անցնում է փորձարկում, որ տևում է 3-5 տարի։ Միայն դրանից հետո է թույլատրվում պատվաստանյութը կիրառել մարդկանց շրջանում:

Այսօր տեսնում ենք, որ պատվաստանյութերը, որոնք մեկ տարի էլ ստուգումներ չեն անցել, արդեն կիրառվում են մարդկանց շրջանում։ Ցանկցած բժկական համալսարանի ուսանողին հայտնի է, որ բնական իմունիտետն ավելի ուժեղ է, քան արհեստականը, որը ձեռք է բերվում պատվաստման հետևանքով։ Մենք բոլորս հիվանդացել ենք, ունենք իմունիտետ՝ հակամարմիններ ու մեզ ստիպում են պատվաստվել»,- հայտնեց բողոքի ակցիայի մասնակից մանկական ատամնաբույժ, օրթոդոնտ Ջալավյան Նաիրան:

«Իմ ծանոթների շրջանում երկու մարդ մահացել է անմիջապես պատվաստումից հետո։ Մեզ կողմնակի երևույթների մասին տվյալներ չեն տալիս, որոնք լինում են պատվաստումից հետո. վիճակագրություն չեն տալիս։ Գիտեմ դեպքեր, որ մարդիկ ծանր վիճակում են գտնվում պատվաստումից հետո»,- հայտնեց բժիշկը։

Ավելի վաղ հայտել էինք, որ Առողջապահական Հասարակական Կազմակերպությունը Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով անվավեր ճանաչել N65-Ն հրամանը: