11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո երկու երկրները կշարունակեն երկխոսությունը:
Գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է, որ Գուտերեշը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Արցախի ու նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց եւ հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն ու կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները եւ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար:
Բացի այդ, նա հորդորել է շահագրգիռ բոլոր կողմերին իրենց ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության ու համագործակցության առաջմղման վրա՝ ի շահ տարածաշրջանի մարդկանց: