կարևոր
523 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-28 11:52

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի քննարկումը հետաձգվեց

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի քննարկումը հետաձգվեց

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստն այսօր գումարվեց և րոպեներ անց ավարտվեց, քանի որ օրակարգում ընդգրկված նախագծի քննարկումը հետաձգվեց։

Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի քննարկումը երկամսյա ժամկետով հետաձգվեց։

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նկատեց՝ հարցը պետք է զեկուցեր ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը և հետաքրքրվեց՝ արդյոք նա որևէ պատճառաբանություն ներկայացրե՞լ է, թե ինչու չի ներկայացել նիստին։

«Նա այստեղ նստած պետք է լիներ։ Կարծում եմ՝ պարոն Ֆիդանյանն այլ պարտականություն, քան գալ, ներկայանալ չունի։ Դա նաև իր պարտականությունն է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Վահագն Հովակիմյանն էլ պարզաբանեց՝ ինքն է փոխոստիկանապետին ասել, որ նիստին գալու կարիք չկա։