կարևոր
373 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-28 11:37

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Արցախում սեպտեմբերի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13044 քաղաքացու հետազոտություն, որից 1141-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։