Սեպտեմբերի 27-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, Արա Պուլուզյանն ու Ալյոնա Դադամյանը հանդիպել են Համազգային հայ կրթամշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանի և Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի կրթամշակութային կյանքին վերաբերող և ապագայում նախատեսվող մի շարք մշակութային միջոցառումներ:
Երկուստեք կարևորվել է մշակութային կյանքի աշխուժացումը, հատկապես՝ հետպատերազմյան ժամանակահատվածում: