կարևոր
2470 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-28 10:47

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականցրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականցրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականցրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև:

Տասնյակ երիտասարդներ դրոշներով ու դատապարտող պաստառներով հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան առաջ: Նրանք իրենց ելույթներում դատապարտել են Բաքվի իշխանությունների հակահայկական վարքագիծը՝ նշելով, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է ու պահանջելով Ալիևի իշխանությունից՝ հեռու մնալ ՀՀ սահմաններից ու Սյունիքից:

Արցախյան պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ հայերը բողոքի երթ են կազմակերպել նաև Արգենտինայում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների մոտ:

Ցույցն իրականացվել է հայկական մշակութային ասոցիացիայի կողմից՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության, Հարավային Ամերիկայի Հայ քաղաքացիական բարեգործական միության, FRA երիտասարդների միության, Արգենտինայում ներգաղթյալ հայերի ներկայացուցչական խմբի և մի շարք այլ խմբերի աջակցությամբ: