կարևոր
334 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-28 10:32

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Սեպտեմբերի 23-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Շիրակի մարզի Թորոս գյուղում և Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։