կարևոր
316 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-28 09:16

Այսօր սեպտեմբեի 28-ն է. 1874 թ. այս օրը Վաղարշապատում բացվեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանը

Այսօր սեպտեմբեի 28-ն է. 1874 թ. այս օրը Վաղարշապատում բացվեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանը

Սեպտեմբերի 28-ը տարվա 271-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 94 օր։

  • մ.թ.ա. 551 թ. - ծնվել է Կոնֆուցիոսը, չինացի փիլիսոփա, աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը (մահ. 479 թ.)։
  • մ.թ.ա. 480 թ. - Եգեյան ծովում տեղի ունեցավ Սալամինի ծովամարտը հույների և պարսիկների միջև։
  • 1874 թ. - Վաղարշապատում բացվեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանը։
  • 1895 թ. - մահացել է Լուի Պաստյորը, ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (ծն. 1822 թ.)։
  • 1928 թ. - ծնվել է Նիկոլայ Ռիժկովը, ռուս պետական և կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս։
  • 1934 թ. - ծնվել է Բրիժիտ Բարդոն, ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի։
  • 1939 թ. - ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև խաղաղության և սահմանների մասին պայմանագիր կնքվեց։
  • 1994 թ. - Բալթիկ ծովում խորտակվեց էստոնական «Էստոնիա» նավը, ինչի հետևանքով մահացավ 852 մարդ։
  • 2003 թ. – Իտալիայում տեղի ունեցավ խոշոր էներգովթար, ինչի արդյունքում հոսանքազրկվեց մոտ 57 միլիոն մարդ։