Իրանում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 289 մարդ։ Մահերի թիվը հասել է 119 հազար 649-ի:
Երկրում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսի 14 հազար 470 դեպք, նրանցից 2219-ը հոսպիտալացվել է: 6209 վարակակիր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 36 մլն 303 հազար 822 իրանցի արդեն ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 15 մլն 646 հազար 967 մարդ էլ՝ երկու չափաբաժինները: